211652_close_icon
views-count1681 դիտում article-date 22:24 02-07-2020

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Կարին Մարկիդեսին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ժամանակակից աշխարհում կրթության դերի, փոփոխվող աշխարհի պահանջներին համապատասխան կրթություն ունենալու, ինչպես նաև բուհի և տնտեսության միջև կապի ապահովման և մի շարք այլ հարցերի շուրջ: Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահը ներկայացրել է բուհի կողմից իրականացվող ծրագրերը և, մասնավորապես, տեխնոլոգիական ոլորտին վերաբերող նոր նախաձեռնությունը՝ նշելով, որ այն նպատակ ունի համագործակցություն հաստատել կրթական հաստատությունների, գիտահետազոտական ինստիտուտների և բիզնեսի միջև: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM նախագահական նախաձեռնությանն ու դրա շրջանակում համագործակցության հնարավորություններին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր