211652_close_icon
views-count1380 դիտում article-date 16:45 02-07-2020

ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն COVID-19-ի դեմ պայքարի հանգամանքները քննող հանձնաժողով կազմելու դիմում են ներկայացրել

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու դիմում են ներկայացրել խորհրդարանի նախագահին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Տեղեկացնում եմ, որ քիչ առաջ ՀՀ ԱԺ "Բարգավաճ Հայաստան" և "Լուսավոր Հայաստան" խմբակցությունների պատգամավորների կողմից ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին է ուղարկվել նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին դիմում»,- գրել է Մարուքյանը: Պատգամավորը հավելել է, որ ստեղծվող քննիչ հանձնաժողովը կնախագահի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը:

Նմանատիպ նյութեր