211652_close_icon
views-count3098 դիտում article-date 14:22 02-07-2020

Գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց բարեկեցության մակարդակը չի փոխվելու, քանի դեռ գյուղատնտեսական աշխատանքները չեն պլանավորվում թուղթ ու գրիչով․ վարչապետ

Կառավարությունը այսօր հաստատեց Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը: Սույն նախագծով առաջարկվում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված կամ ներմուծված աշնանացան ցորենի էլիտա և 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։ Սուբսիադավորման փոխհատուցման գործընթացը կիրականացնի Նախարարությունը։ 1 կգ-ի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանվում է 70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսավարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայական գնից առավել ցածր գնով։ Նախագծի ընդունումը կնպաստի հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի բարձրացմանը՝ շուրջ 30%-ով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրին, ընդգծեց, որ շատ կարևոր է արձանագրել, որ մենք ցորենի սերմացու չենք տալիս գյուղացուն, մենք սուբսիդավորում ենք սերմացուի ձեռք բերումը, իսկ թե ումից ձեռք բերի սերմացուն, դա գյուղացին է որոշում: Այս մասին, այսօր՝ հուկլիսի 2-ին, կառավարության նիստում հայտարարեց Նշենք, որ այս ծրագրով նախատեսվում է, որ եթե գյուղացին որոշի գնել ցորենի որակյալ սերմացու, ապա կառավարությունը կսուբսիդավորի մեկ կգ գնի մեջ 70 դրամի չափով: «Այս ծրագիրը մշտական չի լինելու, այս ծրագիրն ունի բովանդակային կարևոր մի առանձնահատկություն. Այսօր մեր գյուղացիները շատ հաճախ ցանում են նախորդ տարի իրենց դաշտից ստացած ցորենը: Դա իր հերթին բերում է բերքատվության նվազման: Դա բացատրվում է նրանով, որ չկան բավարար միջոցներ որակյալ սերմացու գնելու համար: Մենք այս պրոցեսով ուզում ենք ցույց տալ, որ որակյալ սերմացուի դեպքում գյուղատնտեսությունը կարող է լինել շահութաբեր գործունեություն, երկրորդը, մենք ուզում ենք գյուղացիական տնտեսություններին բերել ֆինանսական մի ցիկլի, որ արդեն ամեն տարի ստացած իրենց հավելյալ եկամուտներից հաշվարկեն հաջորդ տարվա սերմացուի ձեռքբերումը իրենց հաշվի: Այսինքն մենք 1 տարի, հնարավոր է՝ երկու տարի, յս ծրագիրն իրականացնենք, որ գյուղացիա վրա: կան տնտեսություններում առաջանա բյուջե, որը կօգտագործվի սերմացու ձեռք բերելու համար: Այս ծրագիրը անիմաստ կլինի, եթե անընդհատ շարունակվի»,-ասաց վարչապետը: Նա հավելեց, որ բերքատվությունը շատ հաճախ ցածր է նաև այն պատճառով, որ 10 տարի շարունակ նույն վայրում նույն մշակաբույսն են ցանում: Կառավարությունը ընդունեց նաև Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ծրագրի շրջանակում մասնակի կսուբսիդավորվի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից քարտեզագրված սպանդանոցային ցանցի թիրախավորված համայնքներում տեղակայելու նպատակով տնտեսավարողների կողմից 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ձեռք բերվող շարժական և/կամ շարժական մոդուլային սպանդանոցների լիզինգի համար անհրաժեշտ կանխավճարը: Էկոնոմիկայի նախարարությունը դիմումը մուտքագրելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին տրամադրում է գրավոր պատասխան համաձայնության կամ մերժման մասին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին աջակցող նախագծերի ընդունմանը, ասաց՝ «Մենք գյուղատնտեսությունում թեև ունենք ջրի, սերմացուի, ճանապարհի, պարարտանյութի խնդիրներ, բայց եթե այդ օրակարգի հարցերը լուծվեն, որոնք ժամանակի ընթացքում կլուծվեն, միևնույնն է , որ գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց բարեկեցության մակարդակը չի փոխվելու, քանի չունենք բովանդակային փոփոխություն, քանի դեռ չենք փոխել լավ ու վատ այգու մասին մեր պատկերացումները, տնտեսության մասին մեր պատկերացումները, քանի դեռ գյուղատնտեսության աշխատանքները չեն պլանավորվում թուղթ ու գրիչով, և ավելի լավ է՝ համակարգչով»: «Սա ոչ թե այն ծրագրերից է որ դիզվառելիք ենք տալիս, որի կեսը գնում չգիտենք ինչ է լինում, այլ մենք աջակցում ենք արդյունավետության բարձրացմանը, քանի որ ֆիզիկական աջակցությունը ոչ մի բանի չի բերում, պետք է լինի բովանդակային աջակցություն»,-ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր