211652_close_icon
views-count4433 դիտում article-date 12:21 02-07-2020

Վերակենդանացման բաժանմունքները լիքն են. 11 քաղաքացի սպասում է հոսպիտալացման. Արսեն Թորոսյան

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ներկայացնելու կորոնավիրուսի իրավիճակը: Արսեն Թորոսյանն ասաց, որ Հայաստանում կորոնավիրուսի առումով էական փոփոխություններ չկան, հաստատվել է կորոնավիրուսի 593 նոր դեպ: «Դժբախտաբար, եղել է վեց մահ կորոնավիրուսից ու չորս հոգի մահացել է ոչ կորոնավիրուսից»,- ասաց նա և նշեց, որ առողջապահական համակարգի զբաղվածության առումով իրավիճակը մնում է մոտավորապես նույնը, վերակենդանացման բաժանմունքները լիքն են: «Կան մի երկու-երեք տեղ, դրանց հաշվին կարողանում ենք ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներին տեղավորել: Ծայրահեղ ծանր ու ծանր վիճակում գտնվողների թիվը կազմում է մոտ 650 հոգի, արհեստական օդափոխության սարքերին միացված է 44 հոգի»,-ասաց նա և տեղեկացրեց, որ տանը առավոտյան 09:00-ի դրությամբ հոսպիտալացման սպասում է 11 հոգի, որից չորսը միջին ծանրության է, իսկ յոթը՝ թեթև: Նախարարն ասաց, որ 80 հոգի սպասում է տեղափոխման այնպիսի հիվանդանոցներ, որոնք սպասում են կորոնավիրուսային հիվանդների։

Նմանատիպ նյութեր