211652_close_icon
views-count2780 դիտում article-date 19:04 01-07-2020

Արոնյանը պահպանել է դիրքերը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

ՖԻԴԵ-ն հրապարակել է դասակարգման հերթական աղյուսակը։ Հայաստանի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը պահպանել է իր դիրքը և գտնվում է 7-րդ հորիզոնականում։ Առաջին տասնյակում են հաջորդաբար Մագնուս Կարլսենը, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժեն, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ուեսլի Սոն, Թեյմուր Ռաջաբովը և Անիշ Գիրին: Հայաստանցի գրոսմայստերներից Գաբրիել Սարգսյանը 53-րդն է, Կարեն Գրիգորյանը` 71-րդը, Հրանտ Մելքումյանը` 77-րդը և Սերգեյ Մովսեսյանը` 98-րդը: Կանանց աղյուսակում Էլինա Դանիելյանը 56-րդն է, Աննա Սարգսյանը ՝ 58-րդը, իսկ Լիլիթ Մկրտչյանը ՝ 70-րդը։

Նմանատիպ նյութեր