2316 դիտում
13:46 01-07-2020
Հունիսին Հալեպում հումանիտար առաքելություն իրականացնող 5-րդ խմբի սակրավորները ականազերծել են 2450 քմ ականապատ տարածք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունիսի 16-ին հումանիտար ականազերծողների, բժիշկների և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետների 73 հոգուց կազմված 5-րդ խումբը մեկնել է Սիրիայի Արաբական Հանրապետություն: Հունիսի 19-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը հանդիպել է Հալեպ ժամանած հինգերորդ խմբի հայ մասնագետներին և հաջողություն մաղթել նրանց։ Հանդիպմանը քննարկվել են աշխատանքային առաքելությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հունիսի 23-ին Հալեպում տեղակայված ռուսական Հակամարտող կողմերի Հաշտեցման կենտրոնի ղեկավար կազմը և Հալեպ նահանգի անվտանգության կոմիտեի ղեկավարի տեղակալը ճանաչողական այցի ընթացքում այցելել են մարդասիրական խմբին: Այցի նպատակն էր ծանոթանալ և քննարկել խմբի հետագա գործունեությունը և համագործակցության հիմնական դրույթները:
Հունիսի 29-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը հանդիպում է ունեցել Danish Refugee Council (DRC)-ի ղեկավար Բրենդա Ֆլորսի և նրա աշխատակազմի հետ: Հանդիպման ընթացքում DRC-ի ղեկավար կազմի հետ քննարկվել են մարդասիրական խմբի և գրասենյակի համագործակցության հնարավոր տարբերակները՝ «Ականների վտանգի իրազեկման և ականներից տուժածների աջակցության» ծրագրերի վերաբերյալ:
Հունիսին Հալեպում հումանիտար առաքելություն իրականցանող 5-րդ խմբի սակրավորները ականազերծել են 2450 քառակուսի մետր ականապատ տարածք, հայտնաբերել են երեք ՎՕԳ-17 ական, ինչպես նաև՝ ինքնաշեն պայթյունավտանգ առարկաներ: Այսպիսով՝ առաքելության առաջին իսկ օրվանից ականազերծվել է 185 209 քառակուսի մետր տարածք, որից սիրիական իշխանություններին հավաստագրերով հանձնվել է 142 000 քառակուսի մետր տարածք: Հայաստանի մարդասիրական 5-րդ խմբի բժշկական խումբը համաճարակային սահմանափակումների պայմաններում բուժօգնություն է ցուցաբերել 646 տեղաբնակի: Այսպիսով՝ 2019 թվականի փետրվարից մինչև այսօր բուժօգնություն է ցուցաբերվել 13 772 հիվանդի:
Մարդասիրական խմբի մշտական տեղակայման ամբողջ տարածքում շարունակվում են ամենօրյա ախտահանման աշխատանքները: Թեև Հալեպում առկա են պանդեմիայով պայմանավորված մի շարք սահմանափակումներ և դժվարություններ՝ մարդասիրական խումբը բարձր մակարդակով շարունակում է իր առաքելությունը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
1476 դիտում
16:52 26-06-2019
Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ սակրավորները 1650 քմ տարածք են ականազերծել
2371 դիտում
15:57 02-06-2020
Սիրիայում հայ սակրավորները մայիսին ականազերծել են 17471 քմ ականապատ տարածք
1985 դիտում
14:13 26-08-2019
Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետներն ականազերծել են 48967 քմ տարածք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
202 դիտում
18:26 23-04-2024
Արգենտինայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
217 դիտում
18:13 23-04-2024
Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
217 դիտում
18:01 23-04-2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահ Դանիել Քյուրքչյանին