17629 դիտում
20:10 30-06-2020
Հունիսի 29-ին հինգ անձ խախտել է ինքնամեկուսացման կանոնները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ է, որ կորոնավիրուսով վարակված անձինք խստագույնս պահպանեն ինքնամեկուսացման ու մեկուսացման կանոնները։
Այս համատեքստում ոստիկանության ծառայողները, համագործակցելով պատկան այլ մարմինների հետ, հսկողություն են իրականացնում մեկուսացման ու ինքնամեկուսացման վայրերում։ Խախտումներն առաջացնում են օրենքով նախատեսված վարչաիրավական ու քրեաիրավական հետևանքներ։
Արտակարգ դրության հայտարարումից մինչ օրս հայտնաբերվել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտման 132 դեպք, իսկ երեկ իրականացված ուժեղացված ստուգայցերի ընթացքում հինգ դեպք, որոնց փաստերով հարուցվել է վարչական վարույթ։
Կոտայքի մարզի երեք բնակիչ, որոնք գտնվել են ինքնամեկուսացման մեջ, տնից դուրս են եկել՝ խանութ գնալու, սակայն բակում ծառայություն կատարած ոստիկանները թույլ չեն տվել։ Տավուշի մարզի մի բնակիչ ևս տնից դուրս է եկել՝ խանութ գնալու։ Լոռու մարզի բնակիչներից մեկն էլ խախտել է ինքնամեկուսացման կանոնները՝ աշխատանքի գնալու համար։
Ոստիկանության ծառայողները պարզել են նաև, որ ինքնամեկուսացման կանոնները խախտած անձինք, նախնական տվյալներով՝ այլ անձանց հետ չեն շփվել։
Հիշեցնենք, որ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը առաջացնում է վարչական պատասխանատվություն` 100-ից 200 հազար դրամի չափով։ Եթե այդ կանոնների խախտման պատճառով առաջացել է անձի վարակում, անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը կամ անզգուշությամբ առաջացել է երկու կամ ավելի անձանց վարակում կամ անզգուշությամբ առաջացել է մարդու մահ, ապա հարցը տեղափոխվում է քրեական պատասխանատվության դաշտ։
Հարգելի՛ քաղաքացիներ, խստագույնս պահպանեք մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները և ոչ իրավաչափ վարքագծով մի՛ վտանգեք այլոց առողջությունը։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2649 դիտում
20:34 06-07-2020
Հուլիսի 6-ին մեկ անձ խախտել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14198 դիտում
14:56 25-06-2020
Աբովյան քաղաքում կորոնավիրուսով վարակված տաքսու վարորդը խախտել է ինքնամեկուսացման կանոնները․ հարուցվել է քրգործ
1099 դիտում
19:36 31-01-2022
Պատվաստվածների ինքնամեկուսացման ժամկետը կնվազի․ փոփոխություններ` ինքնամեկուսացման ժամկետներում
Այս բաժնից
346 դիտում
20:14 27-03-2024
Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն
559 դիտում
20:03 27-03-2024
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում
283 դիտում
19:26 27-03-2024
Արարատի մարզպետն ու Կառավարության ներկայացուցիչները հանդիպել են մարզում բնակվող արցախցիների հետ