211652_close_icon
views-count2390 դիտում article-date 19:21 30-06-2020

Յուրգեն Կլոպ. Ծիծաղելի են տիտղոսը պաշտպանելու մասին խոսակցությունները

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը անդրադարձել է այն հարցին, թե արդյոք թիմը կարող է երկրորդ անգամ էլ դառնալ Անգլիայի չեմպիոն: «Ես լսել եմ, որ մարդիկ ասում են, թե մենք կարող ենք պաշտպանել տիտղոսը, սակայն դա ծիծաղելի է: Դա զուտ անգլիական հարց է: Երբ մենք «Բորուսիային» հետ 201-ին չեմպիոն դարձանք, ոչ ոք մեզ չէր ասում, որ մենք դա նորից պետք է անենք: Մարդիկ կարող են մեզանից ակնկալել եվս մեկ հաղթանակ առաջնությունում: Դա հնարավոր է, ես չգիտեմ, սակայն երբ ես մտածում եմ հաջորդ մրցաշրջանի մասին, ապա չեմ մտածում առաջնությունում հաղթելու մասին: Դա չի նշանակում, որ մենք դա չենք ցանկանում, այլ նշանակում է, որ մենք դեռ շատ անելիքներ ունենք», ասել է Կլոպը:

Նմանատիպ նյութեր