5499 դիտում
09:01 30-06-2020
Վաղվանից արգելվելու է ոչ սպանդանոցային մորթը. Շիրակի և Վայոց ձորի մարզերում ճգնաժամ է սպասվում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հուլիսի 1-ից Հայաստանն անցնելու է պարտադիր սպանդանոցային համակարգի: Ասել է թե՝ վաղվանից մեր հանրապետությունում արգելվելու է ոչ սպանդանոցային մորթը: Այն, ի դեպ, պետք է արգելվեր հունվարի 15-ից, սակայն մսավաճառների բողոքի ակցիաների պատճառով կառավարությունն արգելքը հետաձգեց մինչև հուլիսի 1-ը:
Նշենք, որ մսամթերքի իրացման կետերում բոլոր տնտեսվարողները պետք է ունենան անասնաբուժական 5-րդ ձևը, որ նշանակում է՝ անասունը մորթվել է սպանդանոցում, ստուգված, անվտանգ միս է: Իսկ եթե մսավաճառը չունենա անասնաբուժական 5-րդ ձևը, կտուգանվի 300 հազար դրամի չափով: Սպանդանոցային պարտադիր մորթի նկատմամբ խիստ վերահսկողությունը կսահմանվի վաղվանից, բայց արդյոք սպանդանոցների քանակը բավարա՞ր է, կամ բոլո՞ր անասնապահներին են հասանելի այդ սպանդանոցները:
Պարզվում է՝ սպանդանոցային ճգնաժամ Շիրակի և Վայոց ձորի մարզերում է սպասվում: Այս խնդիրը մտահոգում է նաև ՍԱՏՄ-ին: ՍԱՏՄ անասնաբուժական վարչության պետի ԺՊ Լիլիթ Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ Շիրակի մարզում գործող 2 սպանդանոց կա, իսկ Վայոց ձորում 1-ն է: Արմավիրի մարզում ծառայություն մատուցում է 14 սպանդանոց: Սպանդանոցի խնդիր չունեն նաև Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերը:
Նշենք, որ ամիսներ առաջ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարում էր, որ հուլիսի 1-ին Հայաստանում պատրաստ կլինի մոտ 80 սպանդանոց։ Սակայն երեկ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պահի դրությամբ մեր հանրապետությունում կա 45 գործող սպանդանոց: Կառուցման փուլում գտնվում են 91 սպանդանոցներ: Պարզվում է, որ արտակարգ դրության պատճառով 17 տնտեսվարողներ շինարարական ոչ մի աշխատանք չեն իրականացրել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2016 դիտում
20:57 06-11-2019
Սպանդանոցային մորթը հավաստող ձև 5 անասնաբուժական փաստաթղթի առկայությունը պարտադիր է. ՍԱՏՄ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2588 դիտում
14:00 21-08-2022
Սեպտեմբերի 1-ից ակտիվ ստուգվելու է սպանդանոցային մորթը հավաստող փաստաթղթի առկայությունը
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»