211652_close_icon
views-count82903 դիտում article-date 14:27 29-06-2020

«Արմավիր» ՔԿՀ-ի 32-ամյա կալանավորն այսօրվանից անժամկետ հացադուլ ու ջրադուլ է սկսում. պնդում է, որ քննիչն ու դատախազությունը «իր գլխին սարքել են»

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ն ահազանգ է ստացել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մայիսի 12-ից 2 ամսով կալանավորված Արթուր Պողոսյանի հարազատներից, ովքեր հայտնել են, որ այսօրվանից Ա. Պողոսյանն անժամկետ հացադուլ ու ջրադուլ է հայտարարում՝ այդ կերպ բողոքելով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունից և մարզի դատախազությունից։ Կալանավորի հարազատների խոսքով՝ նա իրեն առաջադրված գողության մեղադրանքը չի ընդունում. «Նրան հեռախոս են տվել, նա հեռախոսը տվել է ուրիշ մարդու, բայց չի իմացել, որ դա գողացված հեռախոս է։ Էդ մարդը տարել, ծախել, բռնվել ա, ու հիմա Արթուրին ասում են՝ դու ես գողացել: Գործի մեջ 3 հոգի են, բայց էդ տաքսիստը մենակ նրան ա ճանաչել։ Արթուրն էլ համ առերեսումից է հրաժարվել, համ էլ ցուցմունք տալուց՝ պնդելով, որ գործը սարքել են գլխին: Նա այսօրվանից հայտարարում է անժամկետ հացադուլ ու ջրադուլ: Նա գողություն չի արել, զանգել է քննիչին, ասել է՝ արի, ես քեզ համար տամ, գնա Վիվասելից հանի, տես ողջ խոսակցությունը, սակայն քննիչը չի համաձայնվել: Տաքսիստն էլ սուտ ցուցմունք է տվել, որի հիման վրա էլ մեղադրանք է առաջադրվել: Արթուրը պնդում է, որ հացադուլ ու ջրադուլը անելու պատճառը Արարատի քննչական բաժնի ու դատախազության դեմ է և հույս ունի, այդ խնդրին կանդրադառնա նաև Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը»։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը։

Նմանատիպ նյութեր