211652_close_icon
views-count4018 դիտում article-date 12:40 29-06-2020

Եվրոպական կառույցներն արձագանքում են ՀՀ-ում տեղի ունեցող ապօրինություններին, մինչդեռ ՀՀ-ում ԵՄ դեսպանը լռում է. ՀՀԿ երիտասարդները նամակ հանձնեցին ՀՀ-ում ԵՄ դեսպանին. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր ՀՀԿ երիտասարդները՝ 100 ակտիվիստներով, նամակներ են հանձնել ոչ միայն ՀՀ-ում ԵՄ պատվիրակությանը, այլ նաև ՀՀ-ում եղած բոլոր ԵԱՀԿ երկրների դեսպանատներին, ՄԱԿ-ի գրասենյակին, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/06/29/Live/3331128?fbclid=IwAR2eeWhG0cEWybKqs8UZeHsc4zIBSJ1L2lE8DrYCYU6sm44Dz92C0AbFHyM]Tert.am[/url]-ը։ Նամակի բովանդակությունում նկարագրվում է այն ամենաթողությունը` իրավական և քաղաքական առումով, որը տեղի է ունենում ՍԴ-ի և ժողովրդավարական տրամաբանության հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը: «Ինչի՞ ենք սկսել ԵՄ պատվիրակությունից, որովհետև տիկին դեսպանն իր կողմնակալ խոսքով, կողմնակալ լռությամբ տպավորություն է ստեղծում, թե Եվրոպական կազմակերպությունները լուռ են այս հարցերի վերաբերյալ, այնինչ Վենետիկի հանձնաժողովը, ԵԽ-ն և մյուսներն արտահայտել են իրենց կարծիքն այս ամենաթողության վերաբերյալ»,-ասաց նա: Ըստ նրա՝ արտակարգ դրությունը երկարեցվում է, որ նման ակցիաներ չլինեն, բայց նրանք պահում են բոլոր կանոնները և անհանգստություն չունեն, թե բերման կենթարկվեն: «Մենք նման ակցիաներ անում ենք, որ այս իշխանությունները հասկանան՝ իրենք ամեն ինչ անել չեն կարող, վաղ թե ուշ թե՛ ներքաղաքական, թե՛ միջազգային հարթակներում մեր իշխանությունների քիթը հատակին պետք է կպնի, որ հասկանան՝ ամեն ինչ չէ, որ կարող են անել»: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքի [url=https://www.tert.am/am/news/2020/06/29/Live/3331128?fbclid=IwAR2eeWhG0cEWybKqs8UZeHsc4zIBSJ1L2lE8DrYCYU6sm44Dz92C0AbFHyM]տեսանյութում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր