211652_close_icon
views-count1983 դիտում article-date 10:38 29-06-2020

Ռուստամ Բադասյանի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել. խոսնակ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մոտ կորոնավիրուսային նոր հիվանդություն չի ախտորոշվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Alternativ.am կայքի հրապարակմանը: «Alternativ.am կայքը, առանց կապի դուրս գալու ու տեղեկությունը ճշտելու փորձի, երեկ երեկոյան իրականությանը չհամապատասխանող լուր է հրապարակել»,-գրել է նա: Ավելի վաղ կայքը գրել էր, որ հունիսի 22-ին, ԱԺ նիստին ներկա 89 պատգամավորներից երկուսի՝ Վիկտոր Ենգիբարյանի եւ Հայկ Գեւորգյանի մոտ արդեն ախտորոշվել էր կորոնավիրուս, բայց իշխանական հպատակ պատգամավորներին ցուցված է եղել անտեսել այդ փաստը և պարտադիր ներկայանալ քվեարկությանը:

Նմանատիպ նյութեր