211652_close_icon
views-count3521 դիտում article-date 22:49 28-06-2020

Սուրեն Պապիկյան. Հին Գորիսը դառնալու է Սյունյաց աշխարհի պատմական այցեքարտը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և գրել. «Հին Գորիսը դառնալու է Սյունյաց աշխարհի պատմական այցեքարտը Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրով վերականգնվում է Գորիսի պատմական միջուկը. - Վերանորոգվում են 1918-1920 թթ․ կառուցված պատմական բնակելի տները` Գուսան Աշոտի, Կոմիտաս, Մաշտոցի, Մակիչի Օրբելյան , Անկախության փողոցների վրա գտնվող 38 շենքերի տանիքները, պատշգամբներն ու ճակատային հատվածները: - Կվերականգնվի քաղաքի կենտրոնական մասի Գուսան Աշոտ, Կոմիտաս, Մակիչի, Օռբելյանների,Մաշտոցի, Անկախության, Տաթևացու փողոցների պատմա-մշակութային տեսքը, կանցկացվի լուսավորություն, փողոցներն ու մայթերի հատվածները կսալիկապատվեն բազալտե և բետոնե սալիկներով - Հիմնովին մաքրվում է նաև Վարարակն գետի հունը: Նախատեսվում է գետի աջափնյա և ձախափնյա հատվածներ վերականգնում, լուսավորության անցկացում, հետիոտն և հեծանվային երթուղու ձևավորում հին և նոր Գորիս քաղաքի հատվածների միջև»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր