211652_close_icon
views-count3070 դիտում article-date 23:33 28-06-2020

«Ռոլինգ Սթոունզը» Թրամպին սպառնացել է դատի տալ՝ հեղինակային իրավունքները խախտելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բրիտանական The Rolling Stones լեգենար ռոք-խումբը պաշտոնապես զգուշացրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամպին՝ կոչ անելով հանրահավաքների ընթացքում այլևս չօգտագործել իրենց երգերը: Այն բանից հետո, երբ Թրամպը օգտագործել է հանրահայտ You Can’t Always Get What You Want («Դու չես կարող միշտ ստանալ այն, ինչ՝ ցանկանում ես»), Հեղինակային իրավունքների պաշտպանության կազմակերպությունը Թրրամպի քարոզարշավի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ առանց հեղինակի թույլտվության արտոնագրային համաձայնության խախտում է եղել: «Եթե Դոնալդ Թրամպը անտեսի զգուշացումը, ապա մեր հետ խնդիր կունենա», հայտնել է բրիտանական խմբի փաստաբանը: You Can’t Always Get What You Want երգը Թրամպի հանրահավաքումհնչել է նախորդ շաբաթ՝ Օքլահոմա նահանգում: Ավելի վաղ ամերիկյան առաջնորդն այդ հիթը միացրել էր նաև 2016 թվականի նախագահական ընտրարշավում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր