211652_close_icon
views-count3008 դիտում article-date 13:00 28-06-2020

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի ևս 3 դեպք, ընդհանուր դեպքերի թիվը հասել է 118-ի

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ, ովքեր միևնույն ընտանիքի անդամներ են, ապրում են Շուշիի շրջանում, և որպես նախկինում հաստատված վարակի օջախի կոնտակտավորներ՝ նախապես մեկուսացված էին: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Նոր կորոնավիրուսը (COVID-19) առայսօր հաստատվել է 118 քաղաքացու մոտ, որից 87-ն արդեն հաղթահարել են հիվանդությունը: Վարակակիր մյուս քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Այս պահին մեկուսացված է 55 մարդ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1 921 թեստավորում:

Նմանատիպ նյութեր