211652_close_icon
views-count9721 դիտում article-date 10:58 28-06-2020

Հայաստանում կորոնավիրուսով վարակման 736 նոր դեպք է գրանցվել. կա 6 մահ

Հայաստանում այսօր՝ հունիսի 28-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 736 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ հունիսի 28-ին հաստատվել է կորոնավիրուսի 24 645 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 109 173 վերչջին մեկ օրում 2065 նոր թեստավորում : Փաստացի այս պահին բուժվում է 10 964 պացիենտ, ավելացել է` 519-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 13 116 անձ` վերջին մեկ օրում 205 անձ: Ընդհանուր առմամբ, 427 պացիենտ մահացել է (ավելացել է 6-ով):

Նմանատիպ նյութեր