211652_close_icon
views-count862 դիտում article-date 11:34 28-06-2020

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 17 հա տարածք

Հունիսի 27-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում՝ 7000 քմ, Դավիթաշեն վարչական շրջանում՝ 1500 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2000 քմ, 2 հա, Մալաթիա - Սեբաստիա վարչական շրջանում՝ 4000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1 հա, 300 քմ, 200 քմ, Ավան վարչական շրջանում՝ 4000 քմ, 2500 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին՝ 500 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 3000 քմ, 5000 քմ, Հայանիստ գյուղում՝ 10 հա, 1500 քմ, Մարմարաշեն գյուղում՝ 4000 քմ, Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին՝ 200 քմ, Վեդի քաղաքում՝ 200 քմ, Արտաշատ քաղաքում՝ 500 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 1700 քմ, Մուսալեռ գյուղում՝ 2500 քմ։ Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր