211652_close_icon
views-count2667 դիտում article-date 23:49 27-06-2020

Խոսրով Հարությունյան. Հայաստանը դադարեց ժողովրդավարական պետություն լինելուց

ՀՀ նախկին վարչապետ նախագահ Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետականության կազմաքանդման հետհաշվարկը սկսված է 2020թ հունիսի 22-ը մեր նորագույն պատմության մեջ կմտնի որպես հայոց պետականության կազմաքանդման մեկնարկի օր: Կառավարությունը՝ Վարչապետի գլխավորությամբ, խորհրդարանի 89 պատգամավորները, ինչպես նաև նրանց սպասարկող խորհրդարանական ընդիմությունը իրականացրեցին մեծագույն հանցագործություն՝ տապալեցին Երկրի սահմանադրական կարգը: Այդ պահից սկսած Հայաստանի իշխանությունները իրենք իրենց դրեցին օրենքից դուրս: Այդ պահից սկսած Հայաստանը զրկվեց օրինական իշխանություններից: Հունիսի 22-ին իշխանությունը առ ոչինչ դարձրեց 1991թ սեպտեմբերի 21-ի համաժողովրդական հանրաքվեի արդյունքը: Հայաստանը դադարեց ժողովրդավարական պետություն լինելուց: Անկախ պետականության կազմաքանդման հետհաշվարկը սկսված է»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր