211652_close_icon
views-count2168 դիտում article-date 17:09 27-06-2020

Հիմա չեմ զարմանում Նիկոլի անգլերենի ողորմելի մակարդակի վրա. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դուք չեք հավատա, ժողովուրդ, բայց իմքայլականների աներեսությունը, լկտիությունը դեռ հերիքում են, որ նրանք հոխորտան եվրոպական առաջատար ընտանիքի վրա ու մեզ մեղադրեն ԵԺԿ-ին մոլորեցնելու մեջ: Ցավում եմ, որ անգլերենի մասնագետ համարվող տիկին Մակունցը չի հասկացել պարզ անգլերենով գրված Վենետիկի հանձնաժողովի եզրակցությունները, Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարի հորդորը և Բուքիքիոյի երեկվա նամակը: Ասում են, որ Նիկոլ Փաշինյանի հետ անգլերեն տիկին Մակունցն է պարապել: Հիմա չեմ զարմանում Նիկոլի անգլերենի ողորմելի մակարդակի վրա»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր