211652_close_icon
views-count2897 դիտում article-date 16:42 27-06-2020

Ասացին, որ սահմանադրական կարգի հետ կապված կոչեր եմ արել․ Ռուբիկ Հակոբյանը՝ իրեն ԱԱԾ հրավիրելու պատճառների մասին. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Վերնատուն» ակումբի անդամ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբիկ Հակոբյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն։ Ինչպես հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/06/27/Rubik-hakobyan/3330249?fbclid=IwAR0ddRxAK3261YH3Kp5tOmNHiCvXT941B4R_E457LvKNSwUkQMbu4LByL2A]Tert.am[/url]-ը, լրագրողների հետ զրույցում ԱԺ նախկին պատգմավորը պարզաբանեց, որ իրեն հրավիրել են երեկ Սահմանադրական դատարանի դիմաց հնչեցրած իր հայտարությունների համար։ «Մոտավորապես ասացին, որ Սահմանադրական կարգի հետ կապված կոչեր եմ արել, հիմնականում շեշտը դրա վրա է դրված»,-ասաց նա։ Ռուբիկ Հակոբյանը նաև հիշեցրեց, որ երեկ ասել էր, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հակաօրինական միջոցներով և հակասահմանադրական քայլերով բռնապետական ձգտումներ ունի և ուզուրպացնում է իշխանությունը։ «Թե՛ դատական, թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր իշխանությունն ամբողջությամբ կենտրոնացված է իր ձեռքում և միայն օրինական ճանապարհով պայքարել դրա դեմ՝ հիմա դժվար է։ Երևի պետք է օգտվել այն գործիքակազմից, որով ինքը կարողացավ իշխանության գալ։ Իսկ ինչպես եկավ ինքը՝ պետական հեղաշրջման միջոցով։ Եթե հիշում եք, ինքը գրավեց ռադիոտունը և պատրաստ էլ այլ ռազմավարական նշանակության օբյեկտները գրավելուն։ Դա եմ ասել , կարծում եմ՝ հրավերը դրա հետ է կապված »,- նշեց նա։ Մանրամասն՝ սկզբնաղբյուրի տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր