211652_close_icon
views-count1857 դիտում article-date 17:16 27-06-2020

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 92 հիվանդ է բուժվում, արձանագրվել է մահվան 18 դեպք․ մարզպետարան

Հունիսի 27-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 92 հիվանդ է բուժվում, նրանիցի 83-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետարանը։ «Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 969 քաղաքացի, նրանցից 214-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 249 բնակիչ։ 33 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 18 դեպք։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 4114 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 26-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 2760 նմուշառման հետազոտություն»,- ասված է մարզպետարանի ֆեյսբուքյան էջի գրառման մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր