211652_close_icon
views-count2875 դիտում article-date 17:29 27-06-2020

Մոսկվան հերքել է ՌԴ մասնակցությունը Աֆղանստանում ամերիկացի զինվորականների սպանությանը

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն հերքել է Աֆղանստանում ամերիկացի զինվորականների պատվիրված սպանությանը Ռուսաստանի մասնակցության մասին շրջանառվող լուրերը։ Ավելի վաղ The New York Times թերթը, հղում անելով իր անանուն աղբյուրներին, գրել էր, որ ռուսական կողմը գաղտնի պարգևատրում է առաջարկել գրոհայիններին հակաահաբեկչական կոալիցիոն զորքերի, ինչպես նաև ամերիկացի զինվորականների սպանության համար։ Ինչպես նշել են ՌԴ արտաքին գերատեսչությունում, տեղեկությունը ոչ հավաստի է և հստակ պատկերացում է տալիս ամերիկյան հետախուզության կողմից քարոզիչների ցածր մտավոր ունակության մասին։

Նմանատիպ նյութեր