211652_close_icon
views-count10383 դիտում article-date 10:42 27-06-2020

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանին ԱԱԾ են հրավիրել Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարի կոչ անելու համար. Yerevan.Today. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքագետ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը, [url=https://yerevan.today/all/politics/59276/qaghaqakan-gortschin-aats-en-hravirel-nikol-pashinyani-dem-payqari-kochi-hamar?fbclid=IwAR3P3N8uzJFvuySkA17j7BrkuOBCqQdU79xZNOZPIGjkg2iqGbwqEscyJUI]Yerevan.Today[/url]-ի տեղեկություններով, այսօր՝ հունիսի 27-ին, հրավիրվել է ԱԱԾ։ Պատճառը, ըստ կայքի ենթադրության, հունիսի 26-ին ՍԴ դիմաց ակցիայի ժամանակ ճեպազրույցում քաղաքագետի ելույթն է, որ Նիկոլ Փաշինյանի դեմ պետք է պայքարել իր մեթոդներով, թեկուզ՝ Ռադիոտուն մտնելով, ինչպես որ արել է նա։ Ճեպազրույցից հետո Ռուբեն Հակոբյանին է այցելել ԱԱԾ-ն և «հրավեր փոխանցել»։ Ռուբեն Հակոբյանն ԱԱԾ կայցելի ժամը 14։00-ին։ Ռ. Հակոբյանի դեմ գործողությունների պատճառ դարձած ճեպազրույցը` ստորև.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր