211652_close_icon
views-count3238 դիտում article-date 19:33 26-06-2020

Ռիվալդո. «Բարսայի» վերջին խաղերը կասկած են հարուցում

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռիվալդոն մեկնաբանել է թիմի խաղը Կիկե Սետյենի օրոք: «Ակնհայտ է, որ «Բարսելոնան» պետք է ավելի լավ խաղա: Սետյենի խնդիրն է գտնել ինչ-որ նոր բան: Նա պետք է հասկանա, թե ինչպես առավելություն ստանա իր խաղացողների վարպետությունից, որոնք նրանք ունեն: Իհարկե, վերջին խաղերը բոլորն ստիպեցին կասկածել առաջընթացի մեջ, քանի որ մենք սովորել ենք տեսնել բոլորովին այլ «Բարսելոնա», ասել է Ռիվալդոն: «Բարսան» Լա Լիգայում 31 խաղից հետո վաստակել է 68 միավոր: Նույնքան միավոր ունի նաև «Ռեալը», որն առաջին տեղում լրացուցիչ ցուցանիշներով:

Նմանատիպ նյութեր