211652_close_icon
views-count2491 դիտում article-date 18:25 26-06-2020

Յան Ռաշ. Այս «Լիվերպուլը» կհիշեն հավերժ

«Լիվերպուլի» նախկին հարձակվող Յան Ռաշը մեկնաբանել է թիմի չեմպիոնությունն Անգլիայի առաջնությունում: «Դա ֆանտաստիկ է: Մենք այնքան երկար էինք սպասել սրան: Մենք հասանք վերջին, մինչդեռ առջևում այնքան էլ շատ չեն լավ օրերը: Այս թիմը պետք է լինի գագաթին: Պետք չէ համեմատել թիմերին հաղթանակի ժամանակ, իսկ այս թիմը հաղթում է և «Լիվերպուլի» համար ռեկորդներ է սահմանում: Այս թիմը երիտասարդության և փորձի հիանալի խառնուրդ է: «Լիվերպուլում» մեզ միշտ ասում էին, որ ամենաբարդը՝ շարունակել հաջողության հասնել: Կարծում եմ, առաջիկա 3-5 տարիներին այս «Լիվերպուլը» հաջողության հասնելու համար ամեն ինչ ունի: Այս թիմը կհիշեն հավերժ: Այս խաղացողները կդառնան լեգենդ, ինչի լիովին արժանի էին: հուսով եմ, սա դեռ սկիզբն է, բայց հեշտ չի լինելու, քանի որ բոլոր ակումբներն էլ ձգտում են առաջադիմության», ասել է Ռաշը:

Նմանատիպ նյութեր