934 դիտում
23:14 26-06-2020
Օպերատորների միությունը հայտնում է իր մտահոգությունները «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
Հեռահաղորդակցության ոլորտի թվով 28 ընկերությունների անդամակցությամբ «Հայաստանիօպերատորների միություն» ՀԿ-ն հայտնում է իր մտահոգությունները «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի շրջանառվող նախագծի վերաբերյալ:
Նախքան նախագծի մշակումը լայնորեն քննարկված, համաձայնեցված և աշխարհի առաջադեմ երկրների կողմից արդեն տարիներ շարունակ ընդունված և կիրառվող պարտադիր հեռուստածրագրերի փաթեթի հասկացությունը տարօրինակ կերպով դուրս է մնացել նախագծի լրամշակված տարբերակից՝ զրկելով ցանցային օպերատորներին հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող հանրապետական սփռման հեռուստածրագրերը անխոչընդոտ կերպով և առանց վճարի իրենց սպառողներին վերահեռարձակելու հնարավորությունից: Այսինքն՝ ներկայումս տիրող իրավիճակը մնում է անփոփոխ՝ անլուծելի թողնելով այն խնդիրները, որոնց բախվում են ցանցայինօպերատորները և սպառողները: Իսկ այս պահին իրավիճակը հետևյալն է՝ կաբելային խոշոր հեռարձակողները կարողանում են բարձր գին վճարելով բացառիկ պայմանագրեր կնքել հանրապետական սփռում ունեցող եթերային հեռարձակողների հետ՝ զրկելով մյուսներին տվյալհեռուստածրագիրը վերահեռարձակելու հնարավորությունից կամ տվյալ հեռուստածրագիրը վերջիններիս տրամադրվում է խտրական պայմաններով և բարձր վճարների դիմաց:
Միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանի փոխանցմամբ՝ սա հանգեցնում է փոքր և միջին կաբելային հեռարձակողների համար անհավասար մրցակցային պայմանների ստեղծման, զրկելով նրանց բաժանորդներին այդ հեռուստածրագիրը ընդունելու հնարավորությունից կամ այնընդունել ավելի բարձր բաժանորդային վարձ վճարելու դիմաց: Պետության սահմանափակ ռեսուրսն օգտագործող եթերային հեռուստաընկերությունների և խոշոր ցանցային օպերատորների միջեւ նման հակամրցակցային համաձայնությունները կանխելու և այս ոլորտում անհավասար տնտեսական մրցակցությունը բացառելու, սպառողին տեղական հեռուստածրագրերը ընդունելու հնարավորությունից չզրկելու նպատակով միությունը կարևորում է հանրային մուլտիպլեքսում ներառված հեռուստածրագրերը պարտադիր անվճար հիմունքներով ցանցային օպերատորներին տրամադրելու դրույթը Նախագծում վերականգնելը և «սոցիալական փաթեթ» կամ «պարտադիրհեռուստածրագրերի փաթեթ» հասկացությունների ներմուծումը մեր օրենսդրության մեջ:
Միությունը չի բացառում նաև այնպիսի իրավիճակի ստեղծում, երբ ցանցային օպերատորներըհանրապետական սփռում իրականացնող եթերային հեռուստաընկերությունների կամայական վարքագծի հետևանքով կարող են համաձայնություններ կնքել և հրաժարվել տեղական որևէ հեռուտաալիքի համար վճարելուց և վերահեռարձակելուց: Հետևանքը կլինի այն, որ հայրենական տեղեկատվությունը դուրս կմղվի ցանցային օպերատորների փաթեթներից՝ իր տեղը զիջելով ամբողջությամբ օտարերկրյա տեսալսողական տեղեկատվությանը, ինչը ևս ընդունելի չէ տեղեկատվական անվտանգության նկատառումներով:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կաբելային հեռարձակում իրականացնող ցանցային օպերատորների հեռուստափաթեթների 80-95 տոկոսը կազմում են օտարերկրյա հեռուստածրագրերը, ապա նախագծում տեսալսողական տեղեկատվության պարտադիր հայերեն լեզվով պահանջ, գովազդի արգելման և բովանդակային մի շարք սահմանափակումներ նախատեսող դրույթներ ցանցային օպերատորների վրա տարածելը կհանգեցնի պարզապեսՀայաստանում կաբելային և այլ, ոչ եթերային հեռարձակման կրախի: Բոլորն են հասկանում, որնույնիսկ խոշոր ցանցային օպերտորները չեն կարողանա ապահովել 100-200 հեռուստածրագրերիհայերեն թարգմանություն: Նախագիծը մի կողմից նման խոչընդոտներ է ստեղծում օտարերկրյահեռուստածրագրերի վերահեռարձակման համար, մյուս կողմից ցանցային օպերատորներինզրկում սեփական հեռուստածրագրեր ունենալու կամ տեսալսողական մեդիածառայությանդիստրիբյուտոր լինելու հնարավորությունից», - նշել է Քրիստինե Գյոնջյանը եւ հավելել. «Այնպիսի տպավորություն է, որ նախագիծը մշակվել է բացառապես մուլտիպլեքսում հեռարձակվողհեռուստածրագրերի շահերի տեսանկյունից՝ ամբողջովին անտեսելով տեղեկատվական ևհեռահաղորդակցային ոլորտի զարգացման միտումները, ոլորտի մնացած մասնակիցներին և սպառողներին»:
Ամբողջ աշխարհում կաբելային հեռուստատեսությունը հանդիսանում է տեսալսողական մեդիայի ամենամեծ սեգմենտը և կաբելային ցանցերը շարունակում են մնալ աշխարհի խոշորագույն և հայտնի տեսալսողական մեդիածառայությունների հեռուստածրագրերի տարածման հիմքը: Այս իրողությունների հետ պետք է հաշվի նստել և ցանցային օպերատորներին պետք է ավելի շատհնարավորություններ ընձեռել զարգանալու և ընդլայնվելու համար, ոչ թե զրկել եղած բոլոր հնարավորություններից, քանզի ցանցային օպերատորները չեն օգտագործում պետության սահմանափակ ռեսուրսները, այլ իրենք են ստեղծում ռեսուրսները և ենթակառուցվածքներ:
Հայտնելով իր մտահոգությունները՝ operator.am միությունը շարունակում է հուսալ, որ նոր Հայաստանում օրենքների նախագծերը մշակվում են բացառապես ոլորտը բարելավելու և կարգավորելու մղումներով, այլ ոչ թե կոնկրետ շահեր սպասարկելու շարժառիթներով և հուսով են, որ իրենց բարձրացրած խնդիրներն ի վերջո արձագանք կստանան Նախագծի ընդունման ժամանակ:
[b]Հայաստանի օպերատորների միություն
Operator.am
[/b]
Նմանատիպ նյութեր
1596 դիտում
15:14 13-07-2020
Տեսալսողական մեդիայի ոլորտում նոր կարգավորումների օրինագծերի փաթեթում փոփոխություններ կատարվեցին
Այս բաժնից
805 դիտում
19:49 21-11-2024
Ժամկետային զինծառայող Սամվել Գրիգորյանը հաղթեց Ղազախստանի մասնակցին
502 դիտում
19:25 21-11-2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ֆոսթեր ընդ Փարթներս» ընկերության պատվիրակությանը