211652_close_icon
views-count2690 դիտում article-date 16:49 26-06-2020

Իմ զորակցությունն եմ հայտնում սահմանադրական ճգնաժամի կիզակետում հայտնված մարդկանց. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր զորակցությունն է հայտնել սահմանադրական ճգնաժամի կիզակետում արիաբար մասնագիտկան եւ քաղաքացիական պարտքը կատարող մարդկանց: Այս առիթով Չալաբյանը գրել է. «Այսօր, երբ Սահմանադրական դատարանի շուրջ իրադարձությունները վերածվել են լայնածավալ սահմանադրական ճգնաժամի, ես կուզեի իմ զորակցությունը հայտնել այն մարդկանց, որոնք ամբողջ այս ընթացքում, գտնվում են այդ ճգնաժամի կիզակետում, եւ շարունակում են արիաբար կատարել իրենց մասնագիտկան եւ քաղաքացիական պարտքը։ Ես կյանքումս երբեք չեմ հանդիպել Ալվինա Գլուլումյանին, եւ բախտ չունեմ նրան ճանաչելու, բայց ցանկանում եմ խոնարհվել այդ խիզախ եւ իմաստուն կնոջ առաջ։ Ալվինա Գյուլումյանը 12 տարի պատվով ներկայացրել է Հայաստանը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում, վերջին երկու տարիներին եղել է այդ դատարանի երրորդ բաժանմունքի նախագահի տեղակալը, եւ այնուհետեւ 2014 թ․ վերադարձել է հայրենիք՝ շարունակելու իր ծառայությունը սեփական երկրին։ Նա մեր երկրի լավագույն իրավաբան-իրավագետներից է, իր գործի իսկական խորագետ վարպետ։ Այսօր փողոցից եկած ամբոխավարական իշխանությունը ցանկանում է պետական կառույցը մաքրել այսպիսի մարդկանցից, փոխարինել նրանց երիտասարդ կարյերիստներով, որոնք հնազանդորեն կկատարեն իր կամքը, կդակեն իր ընդունած նեոբոլշեւիկյան օրենքները, եւ մեր երկիրը աստիճանաբար կվերածեն "բանանային հանրապետության", որտեղ մեկ գիշերվա մեջ մեկ անձի կամքով սահմանադրություն է փոխվում, մարդիկ են փռվում ասֆալտին, դատավորներ են ահաբեկվում իրենց ընդունած որոշումների համար, իսկ սոցցանցերում ֆեյքերը անարգել ահաբեկում են կենդանի մարդկանց։ Մենք դա թույլ չեք տալու, եւ հետեւողական կռվելու ենք նեոբոլշեւիկյան դիկտատուրայի դեմ, մինչ այդ ես ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել տիկին Ալվինա Գյուլումյանին, եւ նրա պես բոլոր պետության նվիրյալներին, որոնք հետեւողականորեն շարունակում են իրենց պարտքը կատարել հարազատ երկրի առջեւ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր