211652_close_icon
views-count1851 դիտում article-date 16:58 26-06-2020

Սուբվենցիոն ծրագրով Երանոսում կասֆալտապատվի երեք փողոց

Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կասֆալտապատվի երեք փողոց՝ 1000 գծամետր ընդհանուր երկարությամբ: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տեղեկացմամբ՝ ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 60 միլիոն դրամ, որի 60 տոկոսը կամ 36 միլիոն դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 24 միլիոն դրամը՝ Երանոսի համայնքապետարանը: Երանոս համայնքի ղեկավարի հավաստմամբ՝ ասֆալտապատվելու են 5,7 եւ 11-րդ փողոցները: Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկայում: «Հիմնանորոգվող ճանապարհներից օգտվում է մոտ 500 տնտեսություն:Դրանք բոլորն էլ խիտ ու բանուկ թաղամասեր սպասարկող ճանապարհներ են, որոնք ճյուղավորվում են կենտրոնական ճանապարհից: Այս ծրագիրը մեզ համար միաժամանակ հնարավորություն է ստեղծում, որպեսզի կարողանանք մոտակա տարիների ընթացքում ճանապարհաշինական նոր ծրագրեր իրականացնել համայնքի չբարեկարգված մյուս փողոցներում»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Նմանատիպ նյութեր