211652_close_icon
views-count1548 դիտում article-date 16:17 26-06-2020

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը վարակվել է կորոնավիրուսով

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը վարակվել է կորոնավիրուսով: «[url=https://armenpress.am/arm/news/1019767.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում Աբովյանը նշեց, որ ախտանշաններ չունի, սակայն թեստի պատասխանը դրական է: «Կորոնավիրուսի թեստ եմ հանձնել, պատասխանը դրական է: Ախտանշաններ չունեմ, ինքնազգացողությունս լավ է: Հիմա ինքնամեկուսացած եմ»,- ասաց Աբովյանը: Մինչ այս պահը կորոնավիրուսով վարակված լինելու մասին հայտնել են Ազգային ժողովի 5 պատգամավորներ` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Ծովինար Վարդանյանը, Հայկ Գևորգյանը և Վիկտոր Ենգիբարյանը և ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Նմանատիպ նյութեր