211652_close_icon
views-count948 դիտում article-date 14:42 26-06-2020

50€-ով Եվրոպա գնալը, Նիկոլի կողմից հերթական գյուլնազ տատու հեքիաթն էր,որը շատ շուտ հօդս ցնդեց. Հովհաննես Խաչատրյան

Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «50€-ով Եվրոպա գնալը,Նիկոլի կողմից հերթական գյուլնազ տատու հեքիաթն էր,որը շատ շուտ հօդս ցնդեց: Սրանց ապաշնորհ կառավարելու շնորհիվ,մենք միայն տուժում ենք:Այսօր պարզ դարձավ,որ Հայաստանը չի ներառվում այն երկրների ցանկում,որի քաղաքացիները կկարողանան մուտք գործել ԵՄ տարածք`սահմանների բացումից հետո: Ամիսներ առաջ Նիկոլի գլխավորությամբ մյուս նիկոլներն ևս մարդկանց ականջներից փլաֆներ էին կախում ու գլուխ գովում բա թե 50€-ով կարաք գնաք Իտալիա չայ-կոֆե խմեք ու հետ գաք:Իսկ այսօր պարզվեց,որ նույնիսկ չենք կարող թռնել Եվրոպա:Իսկ որոշ պնդումներին հետևելիս գալիս ենք այն եզրահանգման,որ այդ էժան տոմսերը կասկածելի գործարքների արդյունք են եղել:Իսկ այդ ամենի մեղավորը`քաղավիացիայի մատնաչափիկ աղջիկն է,որը այս երկու տարվա մեջ չի զբաղվել ոչ մի բանով ու տանուլ է տվել այդ կարևորագույն ոլորտը: Այս ամենի վատը այն է,որ սրանց շնորհիվ գնալով ավելի է վատանում ամեն ինչ:Մինչ Կորոնավիրուսը տարածվում է,տնտեսությունը քանդվում,Նիկոլն ու իր կամակատար տղաներն ու աղջիկները զբաղված են ներքաղաքական հարցեր լուծելով,ու ոչ մեկի «տանձին» էլ չի,որ գործ անեն ու երկիրը հանեն այս անդունային վիճակից»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր