211652_close_icon
views-count96207 դիտում article-date 13:13 26-06-2020

Զարմանահրաշ դեպք Արմավիրի մարզում. ճնճղուկը բույն է դրել շահագործվող КaмАЗ-ի շարժիչի հատվածում և սպասում է իր ձագուկներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն տևական ժամանակ է, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Մուսալեռ» մասնաճյուղի հաշվեկշռում գրանցված Կամազ մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում բույն է դրել ճնճղուկը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում վարորդն ասում էր. «1 տարուց ավելի է, ճնճղուկը բույն է դրել, ու մտքովս չի էլ անցնում, որպեսզի այն հեռացնեմ շարժիչի մոտից։ Ամեն օր մարզի մի քանի գյուղեր գնում եմ աշխատանքի՝ Կամազով, ու երեկոյան վերադառնալով գարաժ՝ մայր ճնճղուկն այցելում է իր սարքած բույնը, ու մի քանի օր առաջ հայտնաբերեցի, որ արդեն ճնճղուկը ձագուկների է սպասում, քանի որ բնում հայտնաբերել եմ ձվեր»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր