Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հունիսի 22-ի ԲԴԽ-38-Ո-86 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Անդրանիկ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,-ասված է հրամանագրում։