211652_close_icon
views-count7349 դիտում article-date 11:20 26-06-2020

Կալինինգրադում Հաղթանակի զորահանդեսի ժամանակ կոշիկը կորցրած, սակայն քայլերթը շարունակած աղջիկը մեդալ է ստացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բալթյան նավատորմի հակաօդային պաշտպանության զորամասերից մեկի բուժակ Քսենյա Կալչինսկայան, որը Կալինինգրադում Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի ընթացքում կորցրել էր կոշիկը, սակայն շարքը չէր խախտել և շարունակել էր քայլերթը, մեդալ է ստացել, հայտնում է eadaily.com կայքը։ Բալթյան նավատորմի ներկայացուցիչ Ռոման Մարտովի խոսքով՝ աղջիկը Բալթյան նավատորմի հրամանատար Ալեքսանդր Նոսատովի ձեռքից մեդալ, ինչպես նաև պարգևագիր և ծաղկեփունջ է ստացել։ Կալչինսկայան խոստովանել է, որ նման ուշադրություն չէր սպասում։ Նա նշել է, որ նման իրավիճակների համար որևէ հատուկ ցուցումներ չկան, այդ պատճառով էլ հույսը դրել է ինքն իր վրա՝ հասկանալով, որ պետք է «հպարտ անցնի» և «փախչելու որևէ տեղ չունի»։ Հայտնի է, որ արդեն շքերթից հետո կորած կոշիկը գտել և վերադարձրել են աղջկան։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր