211652_close_icon
views-count2904 դիտում article-date 10:49 26-06-2020

Ինչո՞ւ է Մակրոնը քննադատում ՆԱՏՕ-ին․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «...Մակրոնը շեշտել է նաև, որ Անկարայի գործողությունները համատեղելի չեն ՆԱՏՕ-ի անդամ երկրի կարգավիճակի հետ: Ֆրանսիայի նախագահի այս հայտարարությունը մասամբ թելադրված է այն հանգամանքով, որ Լիբիայում Թուրքիայի գործողությունները հակասում են Հյուսիսատլանտյան դաշինքի միանգամից երկու անդամի՝ Ֆրանսիայի ու Հունաստանի հետաքրքրություններին: Էրդողանի ու Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Սարաիջի համագործակցությունն ազդում է միջերկրածովյան երկրների կոնկրետ հետաքրքրությունների վրա՝ կապված գազի պաշարների հետ: «Ես վերադարձնում եմ ձեզ «ՆԱՏՕ-ի ուղեղի մահվան» վերաբերյալ անցած տարվա վերջին իմ արած հայտարարություններին: Ես կարծում եմ, որ վերջին միջադեպը հստակ ցուցադրում է դա,- շեշտել է Մակրոնը:- Ֆրանսիան կայունությունը Միջերկրական ծովում համարում է առանցքային խնդիր»: [b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր