211652_close_icon
views-count2914 դիտում article-date 10:01 26-06-2020

Փոփոխություն՝ կալանավայրերում ինքնասպանությունները կանխելու նպատակով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել դեռևս 2006 թվականից գործող մի որոշման մեջ, որը վերաբերում է դատապարտված կամ կալանավորված անձանց հանձնուքների պարունակությանը: Մասնավորապես՝ կառավարությունը նախատեսում է իր որոշմամբ արգելել իրենց կյանքին, առողջությանը վնաս պատճառելու հակում ունեցող դատապարտյալներին և կալանավորված անձանց հանձնուքների փաթեթներով, ծանրոցներով ստանալ կոշկաքուղեր, սավան, գոտի, պարան և կյանքից զրկելու համար օգտագործվող հնարավոր այլ միջոցներ: Ըստ վիճակագրության՝ միայն անցյալ տարի կալանավայրերում հինգ նման ինքնասպանություն է իրականացվել, իսկ 2011-2017 թվականներին՝ 26 ինքնասպանություն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր