211652_close_icon
views-count465 դիտում article-date 09:37 26-06-2020

Նոր իրականություն աշխատուժի շուկայում համավարակից հետո․ «Ամերիկայի ձայն»

Կորոնավիրուսը ստիպել է բիզնեսներին և որոշ մասնագիտությունների վերանայել իրենց գործելակերպը: Այն ձևավորւոմ է աշխատուժի նոր շուկա նոր պայմաններով և գործելաոճով: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5477785.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Ժամերի կրճատումն ու չվճարված արձակուրդներն, ինչպես նաև անորոշությունն ու աշխատանքի կորուստը Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի համավարակի անբաժան հետևանքներից են: Ավելի քան 40 միլիոն ամերիկացիներ դիմել են գործազրկության նպաստ ստանալու համար: Ոմանց, սակայն, ձեռնտու է ճգնաժամը: Օրինակ, մարտ ամսվա կեսին , առցանց վաճառքով զբաղվող Amazon- ը հայտարարեց լրացուցիչ 100,000 աշխատակիցներ վարձելու մասին: Բազմաթիվ այլ գործատուներ փնտրում են առաքիչ վարորդներ, իսկ մթերային խանութները մշտապես ունեն աշխատակիցների պահանջ: «Մենք անցել ենք մի ռեժիմի, որտեղ գնումներ ենք կատարում առցանց, և կարծում եմ, որ այս վիճակը կպահպանվի: Չեմ կարծում, որ մարդիկ ցանկանում են այժմ վերադառնալ խանութներ, քանի որ հարմարվել են առցանց առևտրին: Կարծում եմ, որ առցանց առևտուրը իսկապես կշարունակի աճել: Դա նշանակում է ավելի շատ աշխատատեղեր այս ոլորտում»,- ասում է Քելլի բիզնեսի դպրոցի ներկայացուցիչ Էլիզաբեթ Մալաթեստինիցը : Փորձագետները նշում են, որ համաճարակի ավարտից հետո բժշկական աշխատողների պահանջարկը նույնպես կտրուկ կաճի, քանի որ ավելի ու ավելի շատ մասնավոր ընկերություններ ցանկանում են ունենալ իրենց բժիշկներին, իսկ ոմանք նույնիսկ ձևավորում են բժշկական բաժանմունքներ: Պահանջարկի մեծացումը կանխատեսվում է նաև մաքրման ծառայությունների ոլորտում: Առցանց առևտուրն ու տնից աշխատելը կհանգեցնի ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների պահանջարկին: Ըստ Ռոբերտ Հալֆ խոշոր կառավարման խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Փոլ Մաքդոնալդի, այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են կոդավորումը, տվյալների վերլուծությունը, առցանց առևտուրն ու բանկային գործունեությունը կդառնան չափազանց անհրաժեշտ ու պահանջված: COVID-19-ի ազդեցությունն աշխատանքի շուկայի վրա նկատվում է նաև աշխատավայր վերադառնալու հարցում: Ըստ Գելափի հարցման, ամերկացիների 60 տոկոսը համավարակի ժամանակ աշխատել է տնային պայմաններում: Նրանց շուրջ կեսը կցանկանար շարունակել նույն կերպ համավարակից հետո: Սա ձեռնատու է ոչ միայն աշխատակցին, այլև գործատուին, նշում են փորձագետները, ուստի աշխատանքի շուկան կմտնի շուտով իրական գլոբալիզացման փուլ: «Հեռակա աշխատանքը հնարավորություն է ստեղծում մարդկանց աշխատանքի վերցնել անկախ նրանց գտնվելու վայրից: Աշխարհագրությունը կորցնում է իր նշանակությունը, քանի որ գործատուն կարող է գտնվել Նյու Յորքում և ունենալ աշխատակիցներ Կանզաս Սիթիում»,- ասում է Փոլ Մաքդոնալդը: Համավարակից հետո կորպորացիոն մշակույթը արմատապես կփոխվի: Միլիոնավոր մարդկանց համար ողջ աշխարհում այս մի քանի ամիսները դարձան աշխատանքի կամ ուսման նոր գործելակերպին հարմավելու շրջան: Շատերի համար այն հավանաբար կպահպանվի:

Նմանատիպ նյութեր