211652_close_icon
views-count4498 դիտում article-date 09:13 26-06-2020

Պետական ապարատում. աշխատանքից կազատվի մոտ 2000 մարդ․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով` իրավապահ համակարգին հատուկ հանձնարարություն է տրվել՝ խոշորացույցի տակ վերցնել ոչ միայն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին, այլև նրանց հետ ինչ-որ կերպ ասոցացվող անձանց՝ նրանց «դոսյեները» «թարմացնելու» նպատակով, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի խանգարել ակտիվ գործունեության հնարավորությունը և լռեցնել։ Այս ասպեկտով առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են լինելու նաև պետական կառույցներում աշխատողները: Բանն այն է, որ իշխանությունները ցանկանում են այս խառը շրջափուլում նոր «չիստկա» իրականացնել։ Ընդդիմադիր հատվածի նկատմամբ տոտալ հարձակումների շրջանակում նոր գրոհ է սպասվում պետական ապարատի վրա, և այդ քողի տակ առանձնապես մեծ թվով ազատումներ են սպասվում։ Մեր ունեցած տեղեկության համաձայն` աշխատանքից ազատվելու է մոտ 2000 մարդ, բնականաբար, բոլորն էլ ինչ-որ կերպ «նախկինների» հետ ասոցացվող կամ «նախկինից» մնացած»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր