211652_close_icon
views-count38662 դիտում article-date 23:26 25-06-2020

Զգուշացի՛ր ավտոմեքենայից. մի քանի օրում մայրաքաղաքում թալանվել են մեծ թվով ավտոմեքենաներ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ վերջին օրերին Երևանում շարունակվում են անձնական ունեցվածքի գողության դեպքերը, այդ թվում՝ ավտոմեքենաներ թալանելու և ավտոմեքենաների համարանիշներ գողանալու: Երեկ՝ հունիսի 24-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչ Էռնեստ Ղ.-ն և հայտնել, որ իրենց շենքի բակում անհայտ անձը կամ անձինք գողացել են իրեն պատկանող Volkswagen մակնիշի ավտոմեքենայի լուսարձակները: Երեկ՝ հունիսի 24-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Տավուշի մարզի բնակիչ Միհրան Մ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 14:00-ից 14:50-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դռան ապակին կոտրելու միջոցով «Հաղթանակ» զբոսայգու մոտ կայանաված իրեն պատկանող Toyota մակնիշի ավտոմեքենայի սրահի մեջ գտնվող պայուսակից գողացել են խոշոր չափի ՀՀ դրամ և ԱՄՆ դոլար: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Միհրան Մ.-ն Հայաստանում տեղակայված ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ակադեմիայի ունկնդիր է, կոչումով գնդապետ է: Երեկ՝ հունիսի 24-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Երևանի բնակիչ Կարեն Հ.-ն և հայտնել, որ իր բնակության վայրի՝ Մամիկոնյանց փողոցի շենքի բակից անհայտ անձը կամ անձինք գողացել են Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի առջևի լուսարձակները: Երեկ՝ հունիսի 24-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Սվաճյան փողոցի բնակիչ Վահան Ա.-ն և հայտնել, որ 2 օրվա կտրվածքով անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են իրենց շենքի բակում կայանաված իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները և առջևի թափարգելի պլաստմասե անկյունակները: Հունիսի 23-ին ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Վահագն Ա.-ն և հայտնել, որ հունիսի 22-ի ժամը 20:00-ից մինչև հունիսի 23-ի 11:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք գողացել են Գլինկայի փողոցում վթարված վիճակում կայանված իր հորը պատկանող BMW X5 մակնիշի ավտոմեքենայի լուսարձակները: Հունիսի 22-ին ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Սայաթ-Նովա պողոտայի բնակիչ Արեգ Ե.-ն և հայտնել որ մեկ օր առաջ անհայտ անձը կամ անձինք Սարյան փողոցի 24 հասցեի մոտ կայանված իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի ապակին կոտրելու միջոցով՝ սրահից գողացել են իր ծանոթի անձնագիրն ու բանկային քարտերը: Հունիսի 21-ին ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Արկադիա Մ.-ն և հայտնել, որ հունիսի 20-ի ժամը 11:30-ից մինչև հունիսի 21-ի ժամը 09:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ 16 թաղամասի իրենց շենքի բակոմ կայանված Opel մակնիշի ավտոմեքենայից գողացել են էլեկտրական մարտկոցը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արկադիա Մ.-ն աշխատում է դատական կարգադրիչների ծառայությունում: Հունիսի 21-ին Աշոտ Ծ.-ն դիմել է ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ իր բնակութան վայրի՝ Կոմիտաս պողոտայի շենքի բակից անհայտ անձը կամ անձինք գողացել են իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները: Իսկ Սամվել Մ.-ն հունիսի 21-ին դիմել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք Շերամի փողոցի իրենց շենքի բակից գողացել են իրեն պատկանող Opel Zafira մակնիշի ավտոմեքենայի համարանիշները: Նույն ոստիկանության բաժին է դիմել նաև Օհանովի փողոցի բնակիչ Վարուժան Ս.-ն և հայտնել, որ նշված փողոցի 66 շենքի բակում կայանված իրեն պատկանող Renault մակնիշի ավտոմեքենայի 2 էլեկտրամարտկոցները հունիսի 21-ին անհայտ անձը կամ անձինք գողացել են: Հունիսի 21-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Անի Վ.-ն և հայտնել, որ մեկ օրվա կտրվածքով անհայտ անձը կամ անձինք Եղբայրության փողոցի իրենց շենքի բակից գողացել են իրեն պատկանող Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայի համարանիշները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Անի Վ.-ն աշխատում է «Սիլ Կոնցեռն» ՍՊԸ-ում: Հունիսի 23-ին ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Մանթաշյան փողոցի բնակիչ Կարեն Ջ.-ն և հայտնել, որ նույն օրը անհայտ անձը իրենց շենքի բակում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայի պահեստային անվադողի նիկելը և դետալը գողացել է: Բոլոր գողությունների փաստով տարածքային ոստիկանության բաժինների հետաքննչական բաժանմունքներում նյութեր են նախապատրաստվում: Մնում է՝ ոստիկանները հայտնաբերեն «անորսալի» գողերին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նմանատիպ գողություններ տեղի են ունեցել նաև մարզերում, որոնց մասին առանձին տեղեկություն կհրապարակենք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր