211652_close_icon
views-count1311 դիտում article-date 22:25 25-06-2020

«Բարգավաճ Հայաստանը» դիմումն ուղարկել է Սահմանադրական դատարան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Իմ քայլը» խմբակցության ընդունած Սահամանադրական փոփոխության օրենքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ «Հարգելի հայրենակիցներ, որպես ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ուզում եմ տեղեկացնել, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության իմ գործընկերները, ես և անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը օրենքով սահմանված ժամկետում ՀՀ Սահմանադրական դատարան ուղարկեցինք Սահմանադրական դատարանին ուղղված դիմումը»,– գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր