211652_close_icon
views-count3051 դիտում article-date 21:31 25-06-2020

Ուզում են Էդիկ Անդրեասյանի «բերանը փակել». ինչու՞ է դատախազությունն «ընկել» մամուլի հետևից

Հրապարակախոսական ժանրի հոդվածում առկա ձևակերպումների հետքերով գնալը և դրանց քրեաիրավական գնահատական տալու նպատակը հրապարակախոս, իշխանություններին սուր քննադատության ենթարկող Էդիկ Անդրեասյանի և «Հրապարակ» օրաթերթի բերանը փակելն է, թերթի նկատմամբ ճնշումներ գործադրելը։ Նման տեսակետ [url=https://news.am/arm/news/587728.html?fbclid=IwAR3eUX95T-f2McvRISKVLZnKS5ZkKS9oNFCMrOkw4gEwd3qTYE3x3IPvFbs]NEWS.am[/url]–ի հետ զրույցում հայտնեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը՝ անդրադառնալով իրենց թերթում հրապարակված հոդվածում առկա տեղեկությունները ստուգելու դատախազության հանձնարարությանը։ Նշենք, որ երեկ՝ հունիսի 24-ին «Հրապարակ» օրաթերթի խմբագրություն են զանգահարել ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից և հայտնել, որ ստացել են դատախազի գրությունը, ըստ որի՝ պետք է ուսումնասիրեն «Հրապարակի» հեղինակ Էդիկ Անդրեասյանի «Բռնապետիկն ու մենք» հոդվածում առկա հանգամանքները և լուծեն քրեաիրավական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Արմինե Օհանյանի խոսքով՝ հոդվածը հրապարակախոսական է՝ որևէ փաստական տվյալ չի պարունակում, հեղինակը լրագրողական աշխատանք չի կատարել, ընդամենը վերլուծել է, իր վերաբերմունքը հայտնել։ Հոդվածի հիմնական միտքն այն է, որ «Նիկոլ Փաշինյանը բռնապետ է, և նրան պետք է հեռացնել»։ «Եթե ցանկանում են հանցագործության հաղորդման հատկանիշներ գտնել և դրա հիման վրա նյութեր նախապատրաստել, ապա ներկա պահին մեր թերթում կան երկու տասնյակից ավելի լրատվական նյութեր, որոնք կոնկրետ փաստեր են պարունակում և որոնց հետ կապված կարելի է ուսումնասիրություններ սկսել, դրանց հետքերով գնալ, ընդհուպ մինչև քրեական գործ հարուցել։ Եթե չեն հարուցում մյուս հոդվածներով, այլ կենտրոնանում են նման վերնագրով հրապարակախոսական հոդվածի վրա, նշանակում է փորձում են ազդել խոսքի ազատության վրա»,–ասաց գլխավոր խմբագիրը։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/587728.html?fbclid=IwAR3eUX95T-f2McvRISKVLZnKS5ZkKS9oNFCMrOkw4gEwd3qTYE3x3IPvFbs]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր