211652_close_icon
views-count931 դիտում article-date 20:55 25-06-2020

Վահագ, Գագիկ Հարությունյանի ու Կիմ Բալայանի լիազորությունների դադարումը հաստատվել է ՍԴ աշխատանքային որոշմամբ. Բաբայան

Այն փաստը, որ պատգամավոր Վահագն Հովակիմյանն իրավաբան չէ ու կարող էր ԱԺ-ում խոսել աննախադեպ անգրագիտությամբ, վաղուց գիտենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Այն փաստը, որ պատգամավոր Վահագն Հովակիմյանն իրավաբան չէ ու կարող էր ԱԺ-ում խոսել աննախադեպ անգրագիտությամբ, վաղուց գիտենք: Բայց, որ Վահագնը նաեւ անտեղյակ է ՍԴ-ից, ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցնելու ընթացակարգից, ավելին, նույնիսկ չի ստուգել իր ասածների հիմքերը, խոսում է այն իրողության մասին, որ մեր պետականությունը լուրջ վտանգի տակ է այն պարզ պատճառով, որ այս անտեղյակ ու իրավաբանությունից անգրագետ անձնավորությունը հեղինակում է Սահմանադրության փոփոխություն եւ կարեւորագույն օրենքների փոփոխություններ: Վահագ, Գագիկ Հարությունյանն ու Կիմ Բալայանը ՍԴ դատավորներ չեն, քանի որ նրանց լիազորությունների դադարումը հաստատվել է ՍԴ աշխատանքային որոշմամբ: Ու ընդհանրապես ճիշտ կլինի իմանաս, որ ցանկացած դեպքում Սահմանադրության կամ որեւէ այլ իրավական ակտի ուժով պաշտոնատար անձի լիազորությունները դադարելու փաստը պետք է արձանագրվի որեւէ այլ պաշտոնատար անձի կողմից: Սա գիտեն եւ իրավաբանները, եւ գիտակից քաղաքական գործիչները: Փաստերը ստորեւ: Հ.Գ. շատ վատ է, որ հիմարության ու անգրագիտության պատճառով պատգամավորը մշտապես հայտնվում է այսպիսի հիմար վիճակում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր