211652_close_icon
views-count3386 դիտում article-date 20:13 25-06-2020

ԲԿՄԱ-ի խաղացողը Հայաստանի հավաքականում խաղալու առաջարկ է ստացել

ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը հայտարարել է, որ իր հաճախորդը Հայաստանի հավաքականում խաղալու առաջարկ է ստացել, հայտնում է Armsport.am-ը: «Նաիրը Հայաստանի հավաքականում խաղալու առաջարկ է ստացել, բայց այս պահին նա փորձում է ընդգրկվել Ռուսաստանի հավաքականի կազմում»,-Sport24-ի հետ զրույցում ասել է Կլյուևը: 21-ամյա ֆուտբոլիստն այս պահին ներկայացնում է Ռուսաստանի երիտասարդական հավաքականը: Խաղացել է նաև պատանեկան հավաքականների կազմում:

Նմանատիպ նյութեր