211652_close_icon
views-count17318 դիտում article-date 23:40 25-06-2020

ՌԴ Եկատերինբուրգում ոստիկանական 11 ավտոմեքենա հետապնդել է հարբած վարորդի Audi-ն

ՌԴ Եկատերինբուրգ քաղաքում երեկ՝ հունիսի 24-ի ուշ գիշեր, ոստիկանական 11 ավտոմեքենա հետապնդել է հարբած վարորդի Audi-ն: Այս մասին հայտնում է LifeNews-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ ճանապարհային երթևեկության կանոնների բազմաթիվ խախտումներ կատարած հարբած վարորդին ի վերջո հաջողվել է բռնել և պատասխանատվության ենթարկել: Ամեն ինչ սկսել է այն բանից հետո, երբ ոստիկանները նկատել են, թե ինչպես է տղամարդը սուպերմարկետից դուրս գալիս ալկոհոլային խմիչքը ձեռքին, նստում մեքենայի ղեկին և շարժվում: Ոստիկանները բարձրախոսով փորձել են կանգնեցնել վարորդին, սակայն վերջինս չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին, որից հետո սկսվել է հետապնդումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր