211652_close_icon
views-count31435 դիտում article-date 18:12 25-06-2020

Գյուղացիներն ասում էին. «Որոշ քաղաքական տզրուկներ թող անկապ տեղը մարդու արյուն չծծեն. փորձեք այլ ոլորտում ինքնահաստատվել. 90 թվից էս կողմ նման որակյալ ճանապարհներ չենք ունեցել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ հունիսի 24-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ «Կառուցենք Հայաստանը նորովի» խորագրով: Տեսանյութով տեղեկանում ենք, որ հիմնանորգվում է Հայաստանում կարևորագույն միջպետական նշանակության ավտոճանապարհներից Շորժա-Վարդենիս հատվածը: Վերանորգվող ճանապարհը 20 կմ է և աշխատանքները մեկնարկել են այս տարվա հունիսին: Պայմանագրային արժեքը կազմում է 1 մլրդ 800 մլն դրամ և աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարվա դեկտեմբերին: Ինչպես հայտնոււմ է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունիսի 25-ին, աշխատանքները նույնպես շարունակվում են և գյուղացիները ասում էին, որ նշված հատվածում ճանապարհների վերանորոգման աշխատանքներ կատարել են 90-ական թվականներին: Ճանապարհի մի որոշ հատված՝ 12.5 կմ, հիմնանորոգվել էր 2019թ.-ին, որի պայմանագրային արժեքը եղել է 1 մլրդ 457 մլն դրամ: Հիմնանորոգվել է Արծվանիստ համայնքի գլխավոր ճանապարհահատվածը՝ 3,3 կմ երկարությամբ, իսկ այդ ճանապարհը վերանորոգվել է ԽՍՀՄ տարիներին՝ 80-ական թվականներին և դրանից հետո ոչ մի անգամ ասֆալտապատում տեղի չի ունեցել, նույնիսկ փոսալցումների տեսքով ու գյուղացիներն իրենց խոսքում ասում էին. «Ինչքան էլ որոշ քաղաքական տզրուկներ փորձեն բոչկա գլորել ճանապարհների վերանորգման և հիմնանորոգման հարցում, միևնույն է՝ ոչինչ չեն շահի: Մենք մեր աչքով ենք տեսնում, թե ինչպես են ամեն օր ճանապարհաշինարարները առավոտից մինչև ուշ երեկո աշխատանքներ կատարում: Մարդիկ հեռացնում են սովետական տարիներին արված ու իր դարն ապրած ասֆալտի հաստ շերտը, այնուհետև կատարում ցեմենտային աշխատանքներ, 2-3 անգամ ճանապարհը լցնում են խճաքարերով, նոր հետո մի քանի տակ ասֆալտ են փռում: Ամենակարևորներից մեկն էլ այն է, որ բոլոր հիմնանորոգված հատվածներում տեղադրվում են լուսային ցուցանակներ, երկաթբետոնե արգելապատնեշներ և գյուղերին կապող կամուրջներն էլ կապիտալ հմնանորոգվում են: Գոնե խոսելուց առաջ մի հատ լայաղ անեն, գան՝ տեսնեն, որ ճանապարհաշինարարության ոլորտում էս կառավարությունը բում է մտցրել, իզուր տեղը մի փորձեք չեղած բանին անուն դնել, մտածելով, որ այդ կերպ ձեր ռեյտինգը կպահեք կամ կբարձրացնեք: Նույնիսկ ականտես ենք եղել, որ ոչ աշխատանքային օրերին անակնալ ժամանել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և ճանապարհների վերանորոգմամբ ու հիմնանորոգմամբ զբաղվող պետական կառույցի ներկայացուցիչները: Առիթից օգտվելով, ուզում ենք շնորհակալություն հայտնել Ն. Փաշինյանին, Ս. Պապիկյանին, ճանապարհաշինարարներին, չէ որ նրանց աշխատանքի արդյունքում հիմա արդեն մայրաքաղաք մենք հասնում ենք ավելի կարճ ժամանակում, քան նախկինում, որ տևում էր 4-5 ժամ: էլ չենք աում, որ արտակարգ դեպքերի ժամանակ արդեն որակյալ ճանապարհի շնորհիվ գյուղերում շտապօգնությունն ու հրշեջ-փրկարարները բավականին շուտ են հասնում»: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2020/05/15/1154851/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտնել էր, որ կառավարությունը այս տարի նույնպես շարունակելու է սկսած գործը՝ կապված հանրապետությունում ընթացող ճանապարհաշինարարության հետ: Մայիսի 15-ին Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրուցում ասում էին. «Վերջին 40 տարվա ընթացքում ոչ մի անգամ կապիտալ, նույնիսկ միջազգային չափանիշներին համապատասխան ճանապարհ չենք ունեցել: Անցյալ տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ մեր մի քանի կապող գյուղերի ճանապարհներ կապիտալ վերանորոգվեցին: Աշխատանքներին անձամբ հետևում է նախարար Ս. Պապիկյանը և հենց այդ աշխատանքների բարձր որակի շնորհիվ հիմա Սևան հասնում ենք 1-1,5 ժամում, մինչդեռ առաջ 3-4 ժամ էր պահանջվում, դա ամռանը, իսկ ձմռանը՝ 6-7 ժամ: Ճանապարհը ոչ միայն կապիտալ ասֆալտապատվել է, այլև տեղադրվել են լուսային փարոսիկներով երկաթբետոնե արգելապատնեշներ, երթևեկությունը կարգավորող ցուցանակներ, ինչը հնարավորություն է տալիս անգամ տեղանքին ոչ ծանոթ վարորդներին կողմնորոշվել, որ հատվածում է ոլորան»
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր