211652_close_icon
views-count4105 դիտում article-date 16:41 25-06-2020

Վան քաղաքից 55 կմ հարավ-արևելք տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Երևանում

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 14:03-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 10:03-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.35⁰ և արևելյան երկայնության 43.98⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Թուրքիա, Վան քաղաքից 55 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Ըստ նախնական տվյալների երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան։ Երկրաշարժը զգացվել է նաև Երևանում։

Նմանատիպ նյութեր