211652_close_icon
views-count2347 դիտում article-date 15:57 25-06-2020

Նյու-Յորքի 50-րդ մարաթոնը չեղարկվեց

Համավարակի պատճառով չեղյալ է հայտարարվել նոյեմբերի 1-ին նախատեսված Նյու-Յորքի 50-րդ մարաթոնը։ Կազմակերպիչները հայտնում են, որ իրենց համար անչափ կարևոր է մարզասերների և մարզիկների առողջությունն ու անվտանգությունը։ Վազքարշավը տեղափոխվել է 2021 թ․։ Վազորդները կմասնակցեն վիրտուալ մարաթոնի, որը կանցկացվի հոկտեմբերի 17-ից նոյեմբերի 1-ը: Նյու- Յորքի ավանդական վազքարաշվի անդրանիկ մեկնարկը տրվել է 1970թ․։ Այն չեղարկվում է երկրորդ անգամ, 2012-ին վազքը չի կայացել մրրկահողի պատճառով: Ամենազանգվածային միջոցառումը եղել է 2019թ., որի պարագայում մասնակիցներից 53 հազար 640 - ը հատել է եզրագիծը։

Նմանատիպ նյութեր