211652_close_icon
views-count3105 դիտում article-date 15:40 25-06-2020

Խորհրդարանը հաստատեց 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Ազգային ժողովը հաստատեց 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: «[url=https://armenpress.am/arm/news/1019640.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ կառավարության ներկայացրած փաստաթուղթը հաստատվեց 74 «կողմ» և 9 «դեմ» ձայներով: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնել էր, որ իրենք դեմ են քվեարկելու 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նիստին ներկա չէ: Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին հարցի քննարկմանը ներկա էին նաև կառավարության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Նմանատիպ նյութեր