211652_close_icon
views-count726 դիտում article-date 15:07 25-06-2020

Կառավարության 2020թ. սուբվենցիայի շրջանակներում շուրջ 2,7 մլրդ դրամ կուղղվի Կոտայքի մարզի համայնքներում ճանապարհաշինական 35 ծրագրերի իրականացմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այս տարի պետական բյուջեի աջակցությամբ Կոտայքի մարզում աննախադեպ թվով՝ 104 սուբվենցիոն ծրագրեր են իրականացվելու: Այս պահի դրությամբ Կոտայքի մարզից կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացված 104 ծրագրային հայտերից արդեն հաստատվել են շուրջ 60-ը, մյուսները կքննարկվեն առաջիկա օրերին: Իհարկե, նաև հանրային հաշվետվողականության տեսանկյունից Կոտայքի մարզպետն անհրաժեշտ է համարում ներկայացնելու ծրագրերի այն ահռելի քանակը, որն ուղղվելու է մարզի համայնքներում կենսական, տնտեսական, սոցիալական կարևորության խնդիրների արագ և արդյունավետ լուծմանն ու ամենակարճ ժամկետներում մարզի բացառապես բոլոր բնակավայրերում կյանքի որակի փոփոխությանը: Մասնավորապես, ներկայացնելով ճանապարհաշինության ոլորտին ուղղված ծրագրերը՝ ընդգծենք, որ շուրջ 2,7 մլրդ ՀՀ դրամ ուղղվելու է մարզի մի քանի տասնյակ համայնքներում շուրջ 35 սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախատեսված ճանապարհների, փողոցների և բակերի նորոգմանը, ասֆալտապատմանն ու վերանորոգմանը: Այսպես, • Հրազդան համայնք - Արդեն հաստատված 3 սուբվենցիոն ծրագրերով ասֆալտապատվելու են մարզկենտրոնի ներհամայնքային ճանապարհներ Կենտրոն, Միկրոշրջան, Հարավային, Ջրառատ թաղամասերում՝ շուրջ 278.075.846 դրամ արժողությամբ • Աբովյան համայնք – Հաստատված 2 ծրագրերի արդյունքում ամբողջությամբ հիմնանորոգվելու են քաղաքի գլխավոր ճանապարհները՝ Հատիսի և Հանրապետության պողոտաները՝ 654.627.050 դրամ արժողությամբ • Ծաղկաձոր համայնք – Սուբվենցիոն 4 ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվելու են ներհամայնքային ճանապարհներ, կապիտալ վերանորոգվելու են որոշ փողոցների մայթեր, կառուցվելու են հենապատեր՝ 286.855.960 դրամ արժողությամբ: • Եվս 26 սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվելու և բարեկարգվելու են Եղվարդ, Բյուրեղավան, Ակունք, Լեռնանիստ, Սոլակ, Մեղրաձոր, Առինջ, Գողթ (դպրոց տանող ճանապարհ), Բալահովիտ, Արզնի, Կամարիս, Գեղարդ, Թեղենիք, Նոր Արտամետ, Գետամեջ, Նոր Երզնկա, Նոր Գեղի, Պռոշյան, Քանաքեռավան, Քարաշամբ համայնքների և Բուժական Կապուտան, Կոտայք, Մարմարիկ բնակավայրերի համայնքային ճանապարհները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր