29064 դիտում
20:48 24-06-2020
Ոստիկանապետը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է ճանապարհային 3 նոր նշան ավելացնել ՀՀ-ում
[url=https://iravaban.net/279679.html?fbclid=IwAR0OpnMMlFWVToiyrNwPRhca0pH5fbQzP1jgawlGmDIRIi8Iy395E1L0Ytw]Իրավաբան.net-[/url]ը գրում է. Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը կառավարության հավանությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը համալրվելու է։ Նախագիծը քննարկվելու է վաղը կառավարության նիստին։
Այսպիսով, ավելանալու են մի քանի նշաններ՝ լրացուցիչ տեղեկատվության ցուցակներում։
Տեղադրվելու են «Զբոսաշրջային ավտոբուսների համար կայանատեղ», «Բացի զբոսաշրջային ավտոբուսներից» և«Շրջիկ առևտուր իրականացնող տրանսպորտային միջոցների համար կայանատեղ» նշանները։
«Զբոսաշրջային ավտոբուսների համար կայանատեղ» ցուցանակը կիրառվելու է 6.4 նշանի հետ և ցույց է տալու, որ 6.4 նշանի ազդման գոտում թույլատրվում է կայանել միայն զբոսաշրջային ավտոբուսները:
«Բացի զբոսաշրջային ավտոբուսներից» ցուցանակը կիրառվելու է 3.27-3.30 նշանների հետ և ցույց է տալու, որ 3.27-3.30 նշանների ազդեցությունը չի տարածվում համապատասխան որակավորման նշան ունեցող զբոսաշրջային ավտոբուսների վրա:
«Շրջիկ առևտուր իրականացնող տրանսպորտային միջոցների համար կայանատեղ» ցուցանակը կիրառվելու է 6.4 նշանի հետ և ցույց է տալու, որ 6.4 նշանի ազդման գոտում թույլատրվում է կայանել միայն շրջիկ առևտուր իրականացնող տրանսպորտային միջոցները:
Նմանատիպ նյութեր
2911 դիտում
10:25 02-07-2020
Առաջարկվում է 4 անգամ ավելացնել դատարան դիմելու պետտուրքի չափը․ «Փաստ»
Այս բաժնից
559 դիտում
14:59 26-12-2024
Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը. խոսնակ
541 դիտում
14:36 26-12-2024
Փաշինյանը լուրջ դեմքով նախագահներին հրավիրում է բանավիճելու, որ համոզի՝ մածունը սև է. Հայկ Մամիջանյան
787 դիտում
14:14 26-12-2024
Տեսախցիկները հազվագյուտ կադրեր են ֆիքսել, թե ինչպես է Կովկասյան ընձառյուծն իր ձագի հետ ազատորեն շրջում