211652_close_icon
views-count692 դիտում article-date 20:12 24-06-2020

Ոստիկանության հայտարարությունը` Հայաստանում բնակվող օտարերկրացիների համար

Արտակարգ դրությամբ պայմանավորված` Պարետի ցուցումով Հայաստանի Հանրապետությունում բնակվելու (գտնվելու) օրինական հիմքերը լրացած օտարերկրացիների նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվությունը արտակարգ դրության ավարտից հետո ընկած 20-օրյա ժամկետում ևս չի կիրառվելու։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Աղբյուրը հայտնում է նաև, որ արտակարգ դրության ժամանակահատվածում ՀՀ-ում (բնակվելու) գտնվելու օրինական հիմքերը լրացած օտարերկրացիները պարտավոր են վերը նշված ժամկետում ապահովել ՀՀ-ում գտնվելու օրինական հիմքերը կամ մեկնել Հայաստանի Հանրապետությունից։

Նմանատիպ նյութեր